Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի պատվիրակությունը հանդիպել է Գերմանիայի օմբուդսմենի հետ


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի գլխավորած պատվիրակությունը այսօր հանդիպել է Գերմանիայի կառավարության Մարդու իրավունքների քաղաքականության եւ մարդասիրական օգնության հանձնակատար Մարկուս Լոնինգի հետ:

Ընդդիմադիր շարժման գրասենյակի հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն ընդգծել են ընտրությունների ազատ եւ արդար անցկացնելու նշանակությունը Հայաստանի առաջընթացի ապահովման, ինչպես նաեւ եվրոպական կառույցներ երկրի հետագա ինտեգրացիայի համար:

Զուրաբյանը կարեւորել է միջազգային կազմակերպությունների, անհատ երկրների ուշադրությունը, որ առկա է Հայաստանում արժանահավատ ընտրություններ անցկացնելու համար:

Քարոզարշավի լուսաբանման խնդիրներին անդրադառնալով` Կոնգրեսի ներկայացուցիչները, հաղորդագրության համաձայն, շեշտել են «հեռուստատեսային ալիքների կողմնակալ վերաբերմունքը ընդդիմության գործունեության լուսաբանման ուղղությամբ, ինչպես նաեւ այն փաստը, որ քարոզարշավի մեկնարկի շեմին հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունների կողմից չեն կազմակերպվում քաղաքական դեբատներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG