Մատչելիության հղումներ

Վրեժ Գասպարյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ` Վրեժ Գասպարյանը այսօրվանից նշանակվել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավար:

Մինչ նոր նշանակումը Գասպարյանը զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Նա մասնագիտությամբ իրավաբան է, 1996-2005 թվականներին աշխատել է Հայաստանի նախագահի աշխատակազմում` նախ որպես աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ, ապա 1998 թվականից` պետաիրավական վարչության պետ, 2006 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ազգային ժողովի աշխատակազմում։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սամվել Նիկոյանի մեկ այլ կարգադրությամբ` Գագիկ Մխեյանը նշանակվել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում` ազատվելով աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG