Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարան. Ռուսաստանի նախագահական ընտրությունները` «ոչ ազատ եւ ոչ արդար»


Եվրախորհրդարանը Ռուսաստանում մարտի 4-ին անցկացված նախագահական ընտրությունները գնահատել է որպես «ոչ ազատ եւ ոչ արդար»։ Այդ մասին Եվրախորհրդարանը երեկ երեկոյան հռչակագիր է ընդունել։

Հռչակագրի հեղինակները Ռուսաստանի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւին կոչ են արել ապահովել քաղաքական բարեփոխումների փաթեթի ընդունումը։

Եվրախորհրդարանը նաեւ Ռուսաստանի ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել հետեւել ընդդիմադիրների մասին իր արտահայտություններին եւ նրանց հետ ուղիղ երկխոսության մեջ մտնել։

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Եվրախորհրդարանի այս հռչակագիրը «անհիմն» է որակել։


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG