Մատչելիության հղումներ

Ձնաբուք Արագածոտնի ավտոճանապարհներին


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության այսօր տարածած տեղեկագրի համաձայն` նախօրեին ձնաբուք է արձանագրվել Արագածոտնի մարզի մի շարք ավտոճանապարհներին։

Մասնավորապես, երեկ կեսօրին մոտ Սարալանջ գյուղի մոտակայքում տեղացած առատ ձյան հետեւանքով գյուղի մոտակայքում արգելափակվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա, որոնց մեջ եղել է 24 ուղեւոր:

Մեկ ժամ անց նույն գյուղի մոտակայքում կրկին արգելափակվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել 4 ավտոմեքենա, որտեղ եղել է 17 ուղեւոր:

Ժամեր անց Ապարան - Լուսագյուղ ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով արգելափակվել է «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենա, որի ուղեւորները երեխաներ էին։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 7 ուղեւորով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:

Բերքառատ գյուղի մոտակայքում էլ առատ ձյան հետեւանքով արգելափակվել է մեկ այլ «ԳԱԶ-24», որը Բերքառատի գյուղապետի տրամադրած տեխնիկայի միջոցով դուրս է բերվել արգելափակումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG