Մատչելիության հղումներ

logo-print

Նավթի արդյունահանումը Իրանում կիսով չափ կնվազի


Միջազգային էներգետիկ գործակալության մասնագետների կարծիքով, Իրանում նավթի արդյունահանումը մոտ 50 տոկոսով կնվազի այն բանից հետո, երբ այս տարվա հուլիսին ուժի մեջ մտնեն Եվրամիության սահմանած պատժամիջոցները։

Փետրվարին այս երկրում արդյունահանվել է 3 միլիարդ 380 միլիոն բարել հում նավթ, ինչն անցած երեք տարում ամենացածր ցուցանիշն է: Իրանից արտահանվել է 2 միլիոն բարելից քիչ, մինչդեռ, անցյալ տարվա նոյեմբերին 2 միլիոն 600 հազար բարել էր արտահանվել։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG