Մատչելիության հղումներ

Սուրդոթարգմանչուհի Աննան արդեն մի քանի ամիս է զանգահարում է տարբեր հեռուստաընկերություններ եւ ոչ մեծ աշխատավարձի դիմաց առաջարկում իր ծառայությունները՝ այն է հեռարձակվող ծրագրերը թարգմանել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Ի պատասխան լսել է տարբեր արձագանքներ, որոնց բովանդակությունը, սակայն, գրեթե նույն է եղել:

«Հանրային հեռուստաընկերություն եմ ֆաքս ուղարկել նամակով, մեկ շաբաթ անց զանգահարում եմ, որ տեղեկանամ՝ թե արդյոք խոսել են, քննարկել են իմ առաջարկությունը, ինձ պատասխանեցին՝ «դեռ մեզ պետք չէ», հարցնում եմ` զանգահարեմ հետո իմանամ պե՞տք է արդյոք, պատասրանեցին, որ կարող եմ այլեւս չզանգահարել: էլ չեմ ասում, էլեկտրոնային տեսքով նամակներ եմ ուղարկել գրեթե բոլոր հեռուստաընկերություններին, ոչ մի պատասխան չկա», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Աննան:

Կան լրատվական հաղորդումներ, որոնք հեռարձակվում են լուսագրերով՝ վազող տողով, բայց Աննան տարակուսում է, թե ինչպես կարելի է վազող տողով հաղորդել մանկական հաղորդումները.- «Ինչպես կարող է մանկական հաղորդումը ուղեկցվել վազող տողով, եթե երեխան նոր է տառաճանաչ դառնում»:

Շեշտում են հատկապես հանրային հեռուստաընկերութամբ հաղորդումները սուրդոթարգմանությամբ զուգորդելու խնդիրը, քանի որ այն հեռարձակվում է ամբողջ հանրապետության տարածքում:

Հանրային հեռուստաընկերությունից մեզ տեղեկացրին, որ սուրդոթարգմանությամբ հեռարձակվում է միայն մեկ մանկական հաղորդում հանրայինի կազմի մեջ մտած «Շողակաթ» հեռուստալիքով, սակայն որը չի հեռարձակվում հանրապետության ողջ տարածքում:

XS
SM
MD
LG