Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գլխավոր քարտուղարի հետ


ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը երեկ հանդիպել է Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեւիդ Հոբսի հետ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ՆԱՏՕ-ի ԽՎ-ի հետ Հայաստանի համագործակցության հարցեր, անդրադարձել մարտի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության` ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցին:

Դեսպանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրների: Դեւիդ Հոբսի խնդրանքով ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը` ներկայացնելով բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւ հունվարի 23-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG