Մատչելիության հղումներ

Աֆղանստանում Փանեթայի օդանավի վայրէջքի պահին մեքենա է պայթել


Աֆղանստանի Գիլմենդ գավառում տեղակայված ավիաբազայում ավտոմեքենա է պայթել այն պահին, երբ վայրէջք էր կատարում Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Փանեթայի ինքնաթիռը:

Հաղորդվում է, որ ավտոմեքենան առեւանգված է եղել:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:

Երեկ Փանեթան պետք է հանդիպեր Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ` կապված օրեր առաջ ամերիկացի զինվորականի կողմից 16 աֆղանստանցի քաղաքացիական անձանց սպանության հետ:

Սպանության համար մեղադրվող ամերիկացի զինվորականը դուրս է բերվել Աֆղանստանից` չնայած պաշտոնական Քաբուլը պահանջել էր, որ զինվորականին դատեն այդ երկրում:

Աֆղանստանցի ահաբեկիչը, ով մեքենան փորձել է ուղղել ամերիկացի զինծառայողների վրա, մահացել է պայթյունի հետեւանքով ստացած այրվածքներից։ Նա ռազմակայանի թարգմանիչն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG