Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի թագավորին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին` ս.թ. մարտի 13-ին Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որին զոհ դարձան երկու տասնյակից ավելի երեխաներ եւ նրանց ուղեկցող անձինք:

«Խորապես ցնցված այս ողբերգությունից` անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին եւ զորակցություն` այս անդառնալի կորուստը սգացող բոլոր վշտահար սրտերին», - ասված է հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG