Մատչելիության հղումներ

Շարմազանովը պատասխանել է Թուրքիայի փոխվարչապետի հակահայկական հայտարարությանը


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի Բաքվում արած հայտարարության, ասել է, որ «ոչ միայն Արցախն է հայկական եւ որեւէ պատմական առնչություն չունի թյուրքական ցեղերի հետ, այլեւ այն պետությունը` Թուրքիան, որի քաղաքացին է հանդիսանում թուրք պաշտոնյան»:

Հիշեցնենք` Բեքիր Բեզդաղը, անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի «Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող», ասել է, որ «Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է»: Բոզդաղը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ղարաբաղից:

«Հիշեցնեմ, որ ներկայիս Թուրքիան ստեղծվել է հունական եւ հայկական պատմական տարածքների հիման վրա` ոչնչացնելով բնիկ հայ եւ հույն բնակչությանը: Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի «օկուպացված» լինելուն, ապա այստեղ անելիք ունեն ադրբեջանցիները եւ թուրքերը», - ասել է Շարմազանովը` հավելելով, որ «ադրբեջանցիները պետք է իրենց զորքերը դուրս բերեն օկուպացված Շահումյանից եւ Գետաշենից, իսկ Թուրքիան` Հյուսիսային Կիպրոսից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG