Մատչելիության հղումներ

Նախարարը, երգիչը եւ անկախ պատգամավորը՝ հանրապետական


Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դարձել են նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամներ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադեւոսյանը։

XS
SM
MD
LG