Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Գերմանիայի արտգործնախարարը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, մայիսի 16-ին Երեւան կայցելի Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելեն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված են Վեսթերվելեի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Գիդո Վեսթերվելեն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG