Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը պատասխանում է պատգամավորների հարցերին


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր խորհրդարանում սկսել է պատասխանել պատգամավորների հարցերին։

Նրան ուղղվելիք տասը հարցերը վերաբերելու են իր ընդունած որոշումներին` կապված երկրի տնտեսության, կադրային քաղաքականության եւ այլ հարցերի հետ:

Նախագահի հետ խորհրդարանական հարցուպատասխանը առաջինն է իսլամական հանրապետության պատմության մեջ:

Իրանի նախագահը կոնֆլիկտի մեջ է երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի կողմնակիցների հետ, եւ, փորձագետների գնահատմամբ, Ահմադինեժադին խորհրդարան կանչելն ինքնին նրա քաղաքական պարտությունն է նշանակում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG