Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում շարունակվում են քննարկումները Սիրիայի իրավիճակի շուրջ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, երկուշաբթի օրը Նյու Յորքում բացելով Անվտանգության խորհրդի նիստը, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին կոչ է արել հաջորդ մի քանի օրերի ընթացքում ընդունել ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի խաղաղ առաջարկները:

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն պահանջել է, որպեսզի Սիրիայի ղեկավարությունը կանգնի միջազգային դատարանի առաջ` ընդդիմության նկատմամբ կիրառած բիրտ ուժի եւ սպանությունների մեղադրանքով:

Ժյուպեն նաեւ Ռուսաստանին ու Չինաստանին է դիմել Սիրիայում բռնությունները դատապարտող ՄԱԿ-ի բանաձեւը ընդունելու խնդրանքով:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան խորապես մտահոգված է Սիրիայի իրավիճակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG