Մատչելիության հղումներ

Օբամա. Ողբերգական միջադեպը չի փոխի Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմավարությունը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Աֆղանստանում ամերիկացի զինվորականի կողմից 16 քաղաքացիական անձանց սպանության ողբերգական միջադեպը չի փոխի Աֆղանստանում Միացյալ Նահանգների ռազմավարությունը:

Աֆղանստանի հարավային Քանդահար նահանգում շաբաթ լույս կիրակի գիշերը ամերիկացի մի զինվոր ներխուժել է գյուղերի բնակիչների տները եւ անկանոն կրակ բացել` սպանելով 16 քաղաքացիական անձանց։ Սպանվածներից 9-ը երեխաներ են, 3-ը` կանայք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG