Մատչելիության հղումներ

Բուհի վարձավճարի չափը կախված է ֆակուլտետի պահանջարկից


Երեւանի պետական բժշկական համալսարանի վարձավճարներն ամենաբարձրն են հանրապետությունում, իսկ Հայաստանի պետական ագրարային համալսարանինը՝ ամենացածրը:

Հայաստանի պետական ագրարային համալսարանի վարձավճարները, համեմատած այլ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, շատ ավելի ցածր են, նշում է բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:

«Եթե սահմանվեին բարձր վարձավճարներ, կունենայինք ուսանողների թվաքանակի զգալի կորուստ, ինչը համալսարանին կդներ ֆինանսական շատ ավելի ծանր վիճակի մեջ, քան եթե համեմատենք այս վիճակի հետ», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Թարվերդյանը` նշելով նաեւ, որ գյուղատնտեսական մի շարք մասնագիտություններ այսօր պարզապես պահանջված չեն. - «Ելնելով համալսարանի մասնագիտությունների բնույթից` երիտասարդներն ու ծնողները այնքան էլ հակված չեն դիմելու Ագրարային համալսարան», - հավելեց նա:

Ագրարային համալսարանի հեռակա ու առկա բաժիններում վարձավճարները տարբեր են: Օրինակ, Ագրոնոմիայի ֆակուլտետում առկա ուսանողները վճարում են 200 հարզար դրամ, իսկ հեռակայում՝ 150 հազար:

Բուհի ուսանողների մոտ 75 տոկոսը գյուղական երիտասարդությունն է:
Ռեկտորը նշեց նաեւ, որ ֆակուլտետների նկատմամբ ուսանողների հետաքրքրությունից կախված` մի շարք ֆակուլտետներում վարձավճարներն ավելի բարձր են: Ռեկտորի խոսքով, բակալավրիատի եւ մագիստրատուրայի բաժիններում սփյուռքահայերի համար սահմանված է նույն վարձավճարը: Իսկ ասպիրանտուրայի օտարերկրյա ուսանողների վարձավճարը կրկնակի բարձր է:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պռորեկտոր Սամվել Ավետիսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց բուհում ամենացածր վարձավճար ունեցող ֆակուլտետը դեղագործականն է՝ 580 հազար դրամ, ամենաբարձր վարձավճարը կազմում է 900 հազար դրամ` Ընդհանուր բժշկության եւ Ստոմատոլոգիական ֆակուլտետների մագիստրատուրաներում:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանն ասում է, որ ուսանողները հիմնականում իրենց դիմում են վարձավճարների զեղջերի հարցով, իսկ բոլորի համար հստակ սահմանված վարձավճարների խնդրի շուրջ բողոքներ չեն լինում:

please wait

No media source currently available

0:00 0:06:06 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG