Մատչելիության հղումներ

Բելառուսը` ինտերնետի թշնամիների 2012-ի ցուցակում


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ընդգրկել է Բելառուսը ինտերնետի թշնամիների 2012 թվականի ցուցակում։

Այսօր հրապարակած զեկույցում Փարիզում տեղակայված միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ընդգծել է, որ Բելառուսի վարչախումբը խստացրել է սահմանափակումները ինտերնետի նկատմամբ` «Հեղափոխություն սոցիալական ցանցերի միջոցով» ակցիային ի պատասխան։

«Լրագրողներ առանց սահմանների»-ն նշում է, որ պաշտոնական Մինսկը ձերբակալել է մի շարք ինտերնետ օգտագործողների եւ բլոգերների, փակել մուտքը դեպի բազմաթիվ ինտերնետային կայքէջեր։

«Ինտերնետի թշնամիներ» ցուցակում ընդգրկված են 12 պետություններ, որոնց թվում` Իրանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը եւ Սիրիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG