Մատչելիության հղումներ

Ամերիկացի զինվորը Աֆղանստանում 16 քաղաքացիական անձանց է սպանել


Աֆղանստանի հարավային Քանդահար նահանգում շաբաթ լույս կիրակի գիշերը ամերիկացի մի զինվոր մոլեգնած վիճակում ներխուժել է գյուղերի բնակիչների տները եւ անկանոն կրակ բացել` սպանելով 16 քաղաքացիական անձանց։

Լրատվական գործակալությություններ, վկայակոչելով աֆղանստանցի պաշտոնյաներին, հաղորդում են, որ զինվորը հարձակվել է երեք տների վրա, սպանվածներից 9-ը երեխաներ են, 3-ը` կանայք։

Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերի հրամանատարի տեղակալ Ադրիան Բրեդշոուն տեղի ունեցածի կապակցությամբ, մասնավորապես, հայտարարել է. - «Ես չեմ կարող բացատրել նման դաժան գործողությունների շարժառիթը, սակայն դրանք որեւէ կապ չունեն միջազգային ուժերի ռազմական գործունեության հետ»։

Քաբուլում ամերիկյան դեսպանությունը, իր հերթին, հատուկ հայտարարությամբ դատապարտել է զինծառայողի արարքը եւ իր ցավակցությունները փոխանցել զոհերի ընտանիքներին։

«Թալիբան» խմբավորումը, մինչդեռ, խոստացել է յուրաքանչյուր զոհի համար վրեժ լուծել «զավթիչներից եւ վայրենի մարդասպաններից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG