Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. Մոսկվան «չի պաշտպանում որեւէ ռեժիմի»


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը, որում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Մոսկվան «չի պատշտպանում որեւէ ռեժիմի»:

Հանդիպումը բավականին լարված մթնոլորտում է անցել, քանի որ, ինչպես հաղորդվում է, Լավրովը փորձել է պաշտպանել Մոսկվայի բացասական դիրքորոշումը Բաշար ալ-Ասադի կառավարության նկատմամբ կիրառվող միջազգային ավելացող ճնշումների վերաբերյալ:

Սիրիայի դաշնակիցներ Ռուսաստանը եւ Չինաստանը անցյալ ամիս արգելափակեցին ՄԱԿ-ի բանաձեւը, որով Ասադին կոչ էր արվում վերջ տալ բռնություններին եւ անհապաղ հրաժարական ներկայացնել: Դրանից հետո Ռուսաստանին մեղադրեցին Ասադին դիվանագիտական պաշտպանություն տրամադրելու մեջ, որպեսզի վերջինս շարունակի հակակառավարական ուժերի դեմ կիրառվող ճնշումները:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն` մեկ տարվա ընթացքում Սիրիայում 7500-ից ավելի մարդ է մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG