Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կվերընտրվի ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում


Մարտի 10-ին տեղի կունենա իշխող Հանրապետական կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում կուսակցության ղեկավար, նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա հաշվետվությամբ եւ կներկայացնի անցած տարիների ընթացքում Հանրապետականի կատարած աշխատանքները, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը` նշելով, որ Սերժ Սարգսյանի ելույթում կլինեն նաեւ նախընտրական շեշտադրումներ: Համագումարում կուսակցությունը կընտրի նոր գործադիր մարմին եւ Հանրապետական կուսակցության նոր ղեկավար:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG