Մատչելիության հղումներ

«Հայ կամավորականների համախմբում»-ը «առնչություն չունի ՀԱԿ-ի հետ»


Ժիրայր Սեֆիլյան
Ժիրայր Սեֆիլյան
«Սարդարապատ» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ, Շուշիի առաձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի այսօր հայտարարել է, որ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը 2009 թվականից պաշտոնապես ոչ մի առնչություն չի ունեցել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ»։

«Վերջերս շատ է արծարծվում «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ՀԱԿ-ի մեջ ընդգրկվածության հարցը, ու հիշատակվում, թե իբր այն ընդամենը նոր է դուրս գալիս Կոնգրեսից։ Լինելով այդ նախաձեռնության համակարգողը` տեղեկացնում եմ մեր հասարակությանը, որ 2009 թվականի ամառվանից մենք՝ այսինքն ես անձնապես եւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը, պաշտոնապես ոչ մի առնչություն չի ունեցել Կոնգրեսի հետ։ Սամվել Հարությունյանը 2009 թվականի ամառվանից, ըստ էության, Կոնգրեսում ներկայացրել է ոչ թե «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը, այլ Գորիս քաղաքի բազմահազար այն քաղաքացիներին, որոնք 2007 թվականի ընտրություններում մոտավորապես 14 հազար ձայն են վստահել նրան», - այսօր տարածած հայտարարության մեջ ասում է Սեֆիլյանը։

Սեֆիլյանը նաեւ հավելում է, որ այն օրվանից, երբ ձեւավորվել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը (2009 թվականի աշուն) «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը, ըստ էության, դադարեցրել է իր գործունեությունը:

Սեֆիլյանը այդպիսով արձագանքում է ընդդիմադիր ՀԱԿ-ի քաղխորհրդում «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի այն հայտարարությանը, որ «շատ լուրջ տարաձայնությունների» պատճառով իրենք դուրս են գալիս ՀԱԿ-ի քաղխորհդի կազմից:

Ինքը` Սամվել Հարությունյանը, հիշեցրեց, որ «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունը 2008 թվականի սեպտեմբերի 11-ին հայտարարել էր ՀԱԿ-ին միանալու մասին Մատենադարանի մոտ հրավիրված հանրահավաքում:

«Ժիրայր Սեֆիլյանի առաջարկությամբ ես անդամակցել եմ ՀԱԿ-ի քաղխորհրդին: 2009 թվականի ամառվանից Սեֆիլյանը իսկապես դադարեցրեց իր մասնակցությունը ՀԱԿ-ի աշխատանքներին, բայց «Հայ կամավորականների համախմբում»-ը չի հավաքվել եւ որոշում չի ընդունել Կոնգրեսի կազմից դուրս գալու վերաբերյալ: Մեր պայմանավորվածության համաձայն` ես շարունակել անդամակցել Կոնգրեսի քաղխորհրդին», - ասաց Հարությունյանը:

«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ստեղծման մասին պաշտոնապես հայտարարվել էր ժամանակին: Հարությունյանն ասում է` նախաձեռնության գործունեության դադարեցման մասին, սակայն, պաշտոնական հայտարարություն չի եղել:

please wait

No media source currently available

0:00 0:02:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG