Մատչելիության հղումներ

Սիրիացի երեք բարձրաստիճան զինվորականներ փախել են Թուրքիա


Սիրիացի երկու գեներալ եւ մեկ գնդապետ փախել են Թուրքիա։ Այդ մասին տեղեկացնում է Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի պետական հեռուստատեսության` TRT-ի հաղորդագրությունը։

TRT-ի փոխանցմամբ` երեք բարձրաստիճան զինվորականները եղել են երեկվանից Թուրքիայի սահմանը հատած 234 սիրիացիների թվում։

Թուրքիայի ճգնաժամերի կառավարման գործակալության տվյալներով` մարտի 7-ից մինչ օրս երկիր մուտք են գործել առնվազն 335 սիրիացիներ։

Թուրքիայի տարածքում հաստատված փախստականների վեց ճամբարներում ներկայումս բնակվում են շուրջ 12 հազար սիրիացիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG