Մատչելիության հղումներ

Ռուսական բանակի սպաների կանայք պահանջում են բարելավել իրենց սոցիալական վիճակը


Ռուսաստանի զինված ուժերի պաշտոնաթող սպաների կանայք Կանանց միջազգային օրվա առիթով բողոքի ցույց են անցկացրել պաշտպանության նախարարության շենքի մոտ եւ պահանջել են միջոցներ ձեռնարկել իրենց ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու համար։

Մոտ երեք տասնյակ կին, պաստառները ձեռքերին, հավաքվել են նախարարության մոտ եւ հայտարարել, թե հացադուլի կդիմեն, եթե կառավարությունն անտեսի իրենց պահանջը։

Կանանց բողոքի ակցիային միացած պաշտոնաթող սպաներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանն ասել է, թե ընտրյալ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ստանձնի զինծառայողների սոցիալական ծանր կացությունը բարելավելու պատասխանատվությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG