Մատչելիության հղումներ

«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխություն


Այսօր տեղի ունեցավ «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխություն, որը ուղեկցվեց գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող ֆիլմի եւ գրքույկի շնորհանդեսով, ինչպես նաեւ` մրցույթին մասնակցող մարզերից ժամանած կանանց կողմից արտադրված գյուղմթերքների ցուցահանդեսով:

Մրցույթը կազմակերպել էին ՕՔՍՖԱՄ (Մեծ Բրիտանիա) Հայաստանի գրասենյակը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:

ՕՔՍՖԱՄ (Մեծ Բրիտանիա) միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն ասում է, որ աշխարհում սննդամթերքների գները բարձրանում են, եւ դա մեծ ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհում հասարակության վրա: Սակայն հիմնականում գյուղատնտեսության ոլորտում ներգրավված են կանայք, իսկ Հայաստանում ցավալին այն է, որ գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց կեսը աղքատ է:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ով շնորհավորեց բոլոր կանանց ու աղջիկներին Մարտի 8-ի տոնի կապակցությամբ եւ իր խոսքում նշեց, որ հայկական օջախների լեգենդար հյուրընկալության համար հայ տղամարդիկ պարտական են հայ կնոջը:

Մրցանակաբաշխությանը մասնակցում էին կանայք Հայաստանի բոլոր մարզերից՝ հիմնականում իրենց ձեռներեցության, տարբեր գյուղատնտեսական մթերքների արտադրության մեջ աչքի ընկած վաստակի համար:

Մրցույթին հայտագրվել էին գյուղմթերքների արտադրության ոլորտում ներգրավված մոտ 100 կին, իսկ հաղթողների թիվը 10-ն էր:

Միջոցառմանը ներկա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ու նրա կինը համտեսեցին մասնակիցներից մեկի քաղցրավենիքներից, իսկ այն հարցին, թե ինչ գնեցին ու արդյոք համեղ էր, «Մաքսլիբերթիի» հետ զրույցում դեսպանը պատասխանեց.

«Մեզ դուր եկավ չրեղենն ու պանիրը, իսկ այսօր մենք գնեցինք 2 կիլոգրամ մեղր, իմ կինը մեղր է սիրում, ես՝ ոչ այնքան»,- նշեց դեսպանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:40 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG