Մատչելիության հղումներ

Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հռչակագիր ստորագրեցին


Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուն, Ալի Աքբար Սալեհին եւ Էլմար Մամեդյարովը այսօր Նախիջեւանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով հռչակագիր են ստորագրել։ Այդ մասին հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը` առայժմ չհրապարակելով ստորագրված փաստաթղթի մանրամասները։

Հռչակագրի ստորագրմանը նախորդել են նախարարների երկկողմ եւ եռակողմ առանձնազրույցները, ինչպես նաեւ բանակցությունները ընդլայնված կազմով։

Նույն ձեւաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին Թուրքիայում` Վանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG