Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «2008-ին մեր առջեւ դրված էր խնդիր` կառուցել կամուրջներ ընդդիմության հետ»


Վարչապետ Տիգրան Սարգսյան, արխիվային լուսանկար
Վարչապետ Տիգրան Սարգսյան, արխիվային լուսանկար
Հանրապետականը կարող էր եւ միայնակ էլ կառավարել երկիրը, բայց նախընտրեց համագործակցության տարբերակը։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի օրը Գյումրիում` տեղի հանրապետականների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք իշխող կուսակցություն ենք, եւ մենք ենք ձեւավորել կառավարությունը, ընդ որում` մենք դա կարող էինք անել միայնակ։ Մենք գնացինք այլ ճանապարհով, որով մեզ առաջնորդում է մեր թիմի քաղաքական ղեկավարը, այն է` Հայաստանի Հանրապետությունում ձեւավորել համագործակցության մթնոլորտ, ապահովել համերաշխություն», - ասաց վարչապետը։

«Սա լրջագույն մարտահրավեր էր մեզ համար 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո», - շարունակեց Տիգրան Սարգսյանը` մանրամասնելով. - «Մենք ունեինք պառակտված հասարակություն, սոցիալական լարվածություն, քաղաքական լարվածություն, եւ մեր առջեւ դրված էր խնդիր` կառուցել կամուրջներ ընդդիմության հետ։ Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ հանրապետության նախագահի գլխավորությամբ մեզ հաջողվել է հաղթահարել այս կարեւորագույն մարտահրավերը։ Դուք տեսնում եք` ինչ կատարվում աշխարհում»։

Գյումրեցի հանրապետականների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով Հանրապետականի նախընտրական ծրագիրը` վարչապետն անդրադարձավ նաեւ արտաքին խնդիրներին, հատկապես այն մարտահրավերներին, որոնք առկա են հայ - ադրբեջանական հարաբերություններում` դրանում կարեւորելով բանակի դերը։

«Մեր հարեւան Ադրբեջանը ծախսում է հսկայական գումարներ` բարձրացնելու մարտունակությունը իր բանակի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծի ուժային մեթոդով։ Մենք պարտավոր ենք երաշխավորել մեր քաղաքացիների անվտանգությունը, եւ դրա միակ ճանապարհը ուժեղ, մարտունակ բանակ ունենալն է», - ընդգծեց Տիգրան Սարգսյանը։

«Այսօր մենք զեկուցում ենք ձեզ, որ անցած հինգ տարիների ընթացքում մեզ հաջողվել է լուծել այս խնդիրը։ Միայն վերջին երեք տարիների ընթացքում սպառազինության մակարդակը ավելացրել ենք այնքան, ինչքան մենք այն ի վիճակի էինք անել մեր անկախ պետականության 17 տարիների ընթացքում։ Էական եւ որակական նոր զենք եւ զինամթերք ենք մենք ներկրել Հայաստանի Հանրապետություն` ապահովելով մեր բանակը ժամանակակից զենքով, եւ դրանով իսկ պարտադրել ենք մեր հակառակորդին խաղաղություն», - հայտարարեց վարչապետը։

please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG