Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալությունները շարունակվում են


Երեկ երեկոյան Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակում առնվազն 11 մարդ է ձերբակալվել։ Այդ մասին տեղեկացրել են «Սոլիդարնոստ» շարժման ներկայացուցիչները։

Ձերբակալվածները հակակառավարական կոչեր են հնչեցրել եւ փորձել են մուտք գործել հրապարակ։

«Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով երկուշաբթի օրը անցկացված ցույցից հետո Պուշկինսկայա հրապարակում մի քանի հարյուր մարդ է ձերբակալվել, նրանց թվում նաեւ` ռուսաստանյան ընդդիմադիր ակտիվիստներ Ալեքսեյ Նավալնին, Սերգեյ Ուդալցովը եւ Իլյա Յաշինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG