Մատչելիության հղումներ

Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստում քննարկվել է ԼՂ կարգավորման հեռանկարը


Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձեւաչափով նիստին:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին:

«Հանրապետության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ դրանց արդյունքների մասին: Սերժ Սարգսյանի ելույթին արձագանքել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ, ովքեր բարձր են գնահատել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների դինամիկան, Հայաստանում իրականացվող քաղաքականության արդյունքներն ու այն հանձնառությունները, որոնք մեր երկիրն ստանձնել ու հաջողությամբ է իրականացնում՝ որպես գործընկեր երկիր», - ասված է հաղորդագրությունում:

Նույն աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ քննարկվել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը, որտեղ ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը համարվել է որպես այլընտրանք չունեցող:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG