Մատչելիության հղումներ

Ուղեւորների խուճապ՝ «Արմավիա»-ի բոյկոտի արդյունքում


Մարտի 6-ին ժամը 06:45-ից «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել էր Երեւան – Մոսկվա եւ Երեւան – Ռոստով չվերթերի սպասարկումը` իր քայլը պատճառաբանելով «Զվարթնոց» օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագներով: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, սակայն, «Արմավիայի» հայտարարությունը «շահարկում» էր որակել` ընդգծելով, որ ավիաընկերության խնդիրները ոչ թե իր, այլ «Ռոսնավիգացիայի» հետ են կապված: Ավելի ուշ «Արմավիա»-ն վերսկսեց չվերթների սպասարկումը:

XS
SM
MD
LG