Մատչելիության հղումներ

Պրահայի հանդիպումը արդյունավետ էր


Պրահայում մարտի 5-ին Վիշեհրադյան քառյակի եւ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների արտգործնախարարների հանդիպումը արդյունավետ է եղել։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թեեւ հանդիպման ընթացքում ղարաբաղյան խնդրին հատուկ անդրադարձ չի կատարվել, սակայն չլուծված հակամարտությունների հարցը քննարկվել է։

XS
SM
MD
LG