Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին նախագահի եղբայրը «անհետացել է»


Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի եղբայրը անհետացել է, ինչը ենթադրաբար փախուստ է բանտից։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությանը փոխանցել է երկրի պետական քրեակատարողական ծառայության խոսնակը, Ակմատ Բակիեւը անհետացել է մարտի 3-ին հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր թոքաբորբից բուժում ստանալու համար։

Նախկին նախագահի եղբայրը 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել անցած տարվա օգոստոսին` Կումանբեկ Բակիեւի պաշտոնանկությունից հետո, 2010 թվականի մայիսին եւ հունիսին զանգվածային անկարգություններ եւ իրավապահների վրա հարձակումներ կազմակերպելու, ինչպես նաեւ նույն տարվա ամռանը հարավային Օշ շրջանում արյունալի էթնիկ բախումներում ներգրավված լինելու մեղադրանքներով։

Ղրղըզստանի նախկին նախագահը ներկայումս Բելառուսում է։ Կուրմանբեկ Բակիեւին իր երկրում հեռակա կարգով դատում են 2010 թվականի ապրիլին ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալու համար, ինչի հետեւանքով մոտ զոհվել է մոտ 100 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG