Մատչելիության հղումներ

Մեծ ութնյակի գագաթնաժողովը` ոչ թե Չիկագոյում, այլ Քեմփ Դեյվիդում


Սպիտակ տունը հայտարարել է, որ փոխել է մայիսի 18-19-ը կայանալիք Մեծ ութնյակի անդամ երկրների գագաթնաժողովի անցկացման վայրը` այն անցկացվելու է ոչ թե Չիկագոյում, այլ Քեմփ Դեյվիդում:

Սպիտակ տան հայտարարության համաձայն` դա արվել է, որպեսզի գործընկերների հետ քննարկումն անցնի ավելի հեշտ ու սահուն:

Մեծ ութնյակի գագաթնաժողովից հետո Չիկագոյում մայիսի 20-21-ը կանցկացվի հանդիպում ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ:

«Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման կազմակերպիչները Մեծ ութնյակի գագաթնաժողովի անցկացման վայրի փոփոխության մասին Սպիտակ տան հայտարարությանը արձագանքել են, թե «նրանք վախվորած փախչում են մարդկանցից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG