Մատչելիության հղումներ

Արդեն 20 տարի Հայաստանը անդամակցում է ՄԱԿ-ին


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, փետրվար, 2012թ.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, փետրվար, 2012թ.

Այս տարի մարտի 2-ին լրացավ Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու 20-ամյակը:

Այսօր «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Կրթության միջազգային ակադեմիայի աջակցությամբ տեղի ունեցավ կոնֆերանս-քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ին անդամակցության 20-ամյակին:

Կոնֆերանսին ներկա էին քաղաքագետներ, դիվանագետներ, ուսանողներ:

Հայաստանի արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության խորհրդական Լիլիթ Թութխալյանը, ով երկար տարիներ աշխատել է ՄԱԿ-ում որպես Հայաստանի դեսպանորդ, կոնֆերանսի մասնակիցներին ծանոթացրեց Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության սկզբունքներին ու խնդիրներին.

«Փորձում ենք ՄԱԿ-ի եւ երկկողմ հարաբերությունների միջոցով նախ եւ առաջ ապահովել մեր երկրի անվտանգությունը, երկրորդը՝ ապահովել մեր երկրի տնտեսական, ժողովրդավարական զարգացումը, եւ երրորդը՝ հնարավորինս մեր ազդեցությունը տարածել տարածաշրջանում եւ հնարավորության դեպքում նաեւ հարցեր լուծել միջազգային ավելի բարձր, ավելի ընդարձակ ատյաններում», - ասում է Թութխալյանը:

Ոստիկանության կրթահամալիրի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Լալա Գրիգորյանի զեկույցը վերաբերում էր մարդու իրավուքների հիմնախնդիրներին ՄԱԿ-ի համակարգում: Զեկույցում անդրադարձ էր կատարվել նաեւ ոստիկանության համագործակցությանը ՄԱԿ-ի հետ եւ ընդհանուր առմամբ ոստիկանության խնդիրներին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

«Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Սերոբ Գեւորգյանը նշեց, որ ցանկացած անկախացած երկրի համար կարեւոր է ՄԱԿ-ին անդամակցելը, եւ նրա հավաստմամբ՝ Հայաստանն էլ բավականին ակտիվ գործունեություն է ծավալում ՄԱԿ-ում:

Մինչդեռ մեր քաղաքացիներից մի քանիսի կարծիքով ՄԱԿ-ի գործունեությունը Հայաստանում ընդամենը ձեւական բնույթ է կրում:

XS
SM
MD
LG