Մատչելիության հղումներ

Դիտորդները արդար եւ թափանցիկ չեն համարում ռուսաստանյան ընտրությունները


Ռուսաստանյան նախագահական ընտրություններին հետեւած ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները չեն կարծում, որ ընտրությունները արդար եւ թափանցիկ են անցել:

«Ռուսաստանյան իշխանությունները հավասար պայմաններ չէին ստեղծել բոլոր թեկնածուների համար, չկար իրական մրցակցությունը, իսկ վարչական ռեսուրսի չարաշահումը հանգեցրեց նրան, որ հաղթողը նախօրոք հայտնի էր», - հայտարարել են միջազգային դիտորդները:

Միաժամանակ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար Թինի Քոքսը նշել է, որ այս ընտրությունները ավելի լավ են անցել, քան դեկտեմբերին կայացած Պետդումայի ընտրությունները:

Միջազգային դիտորդները կոչ են արել մանրամասն ուսումնասիրել ընտրախախտումների դեպքերը:

Այսօր առավոտյան Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ձայների 64 տոկոսով հաղթել է Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG