Մատչելիության հղումներ

Էրդողանի գրասենյակի մոտ պայթյուն է տեղի ունեցել


Այսօր պայթյուն է տեղի ունեցել Անկարայում` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակի մոտակայքում: Պայթյունի արդյունքում մեկ մարդ վիրավորվել է:

Ոստիկանությունը զննում է տարածքը` հնարավոր այլ պայթուցիկ նյութեր գտնելու նպատակով: Անցյալ շաբաթ պայթյուն էր տեղի ունեցել Ստամբուլում: Պայթյունի հետեւանքով 15 ոստիկան եւ մեկ քաղաքացի էին վիրավորվել:

Դեռ ոչ մի կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել այս պայթյունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG