Մատչելիության հղումներ

Հայ խորհրդարանականները կմեկնեն Լիտվա


Այսօր Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը` Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, կմեկնի Լիտվա: Ինչպես տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, պատվիրակության կազմում են ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Արա Նռանյանը` Դաշնակցություն խմբակցությունից:

Հաղորդագրության համաձայն` հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների եւ Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ:

Այցի շրջանակներում ծրագրված է խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ, ինչպես նաեւ մամլո ասուլիս Լիտվայի Սեյմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG