Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «չի երկմտի ուժ կիրառել» Իրանի նկատմամբ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Միացյալ Նահանգները «չի երկմտի ուժ կիրառել»` կանգնեցնելու Իրանին, որպեսզի այդ երկիրը չկարողա միջուկային զենք ձեռք բերել:

Միաժամանակ, սակայն, Սպիտակ տան ղեկավարը նշել է, թե այդ գործում դիվանագիտությունը դեռ կարող է հաջողել:

«Իրանի առաջնորդները պետք է գիտենան, որ [Իրանի նկատմամբ] ես չունեմ զսպման քաղաքականություն, ես ունեմ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխող քաղաքականություն: Եվ եթե դրա անհրաժեշտությունը լինի, ես չեմ երկմտի ուժ կիրառել` պաշտպանելու Միացյալ Նահանգներին ու նրա շահերը», - ԱՄՆ-ի հրեական լոբբինգային կազմակերպություններից մեկում ունեցած ելույթի ժամանակ, ըստ BBC-ի, հայտարարել է Բարաք Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG