Մատչելիության հղումներ

Պուտինը 63 տոկոսից ավելի ձայն է ստացել


Վլադիմիր Պուտինը սրբում է արցունքները Մանեժնայա հրապարակում իր աջակիցներին ուղղված ելույթից հետո, 4 մարտի, 2012

Վլադիմիր Պուտինը սրբում է արցունքները Մանեժնայա հրապարակում իր աջակիցներին ուղղված ելույթից հետո, 4 մարտի, 2012

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առավոտյան հրապարկած տվյալների համաձայն, քվեների 98 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Ռուսաստանի վարչապետ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու Վլադիմիր Պուտինը ստացել է ընտրողների ձայների 63.83 տոկոսը:

Երկրորդ տեղում է Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը` ավելի քան 17.18 տոկոս ձայներով, երրորդ հորիզոնականում է միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը` ավելի քան 7.76 տոկոս, Վլադիմիր Ժիրինովսկին ու Սերգեյ Միրոնովը ստացել են ավելի քիչ քվեներ` համապատասխանաբար 6.23 եւ 3.84 տոկոս:

Ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչների համոզմամբ` ընտրություններն անցել են կեղծիքներով, ուստի արդյունքները ճանաչվել չեն կարող: Ընդդիմադիրներն այսօր պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել Ռուսաստանի մի շար քաղաքներում: Երեկոյան 7-ին Մոսկվայում Պուշկինի անվան հրապակակում մեկնարկելու է ընդդիմադիրների հանրահավաքը: Միեւնույն ժամանակ տեղեկություններ են ստացվում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ արդեն իսկ կիրառվող ոստիկանական ճնշումների մասին: «Ձախ ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ուդալցովը հրավիրվել է ոստիկանություն, ինչպես հայտարարվել է, «զրույցի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG