Մատչելիության հղումներ

Իրանի ընտրություններում հաղթում են Ահմադինեժադի հակառակորդները


Երեկ Իրանում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով` առջեւում են նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հակառակորդ պահպանողականները։

Երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի կողմնակիցները ստացած քվեների քանակով գերազանցում են Ահմադինեժադի աջակիցներին ինչպես մայրաքաղաք Թեհրանում, այնպես էլ նահանգներում, վկայում են նախնական արդյունքները։

Լրատվական գործակալությունները հաղորդում են նաեւ, որ Իրանի նախագահի կրտսեր քույրը` Փարվին Ահմադինեժադը պահպանողականներից պարտություն է կրել իրենց հայրենի Գարմսար քաղաքում։

Այս արդյունքները ցույց են տալիս, որ իր նախագահության ժամկետի ավարտին մնացող երկու տարիներին Ահմադինեժադը կարող է լուրջ խնդիրների բախվել Մեջլիսում, փաստում են փորձագետները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG