Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տագնապած է Սիրիայի իրադարձություններով


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը տագնապ է արտահայտել Սիրիայի Հոմս քաղաքից ստացվող հաղորդումների կապակցությամբ, ըստ որոնց` կառավարական ուժերը կամայականորեն մահապատժի են ենթարկում, բանտարկում եւ խոշտանգում մարդկանց։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բան Կի-մունը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը չի պաշտպանում իր ժողովրդին։

Պատասխան ելույթում ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին պնդել է, թե միջազգային ճնշումը իր երկրի վրա քաղաքական շարժառիթներ ունի, եւ հավելել է, Բան Կի-մունը «պատշաճ ձեւով» տեղեկացված չէ Սիրիայում տիրող իրադրության մասին։

Ջաֆարին վերահաստատել է պաշտոնական Դամասկոսի այն տեսակետը, ըստ որի` սիրիական ընդդիմությունը բաղկացած է հիմնականում ահաբեկչական խմբավորումներից։

Ավելի վաղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին թույլ չէր տրվել մուտք գործել Հոմսի թաղամասերից մեկը, որտեղ, սիրիական ընդդիմության վկայությամբ, նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերը ջարդ էին իրականացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG