Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդները մեկնում են Ղարաբաղ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորը այսօր կայցելեն Լեռնային Ղարաբաղ։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հայտնեցին Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմից, Ստեփանակերտում միջնորդները հանդիպելու են Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ։

Համանախագահները Ստեփանակերտ են մեկնում Երեւանից, որտեղ երեկ հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ երկուշաբթի օրը կժամանեն Բաքու։


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG