Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդակցությանը: Նույն օրը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխխոսնակի եւ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանում արդար, ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացմամբ: Կողմերը կարեւորել են հայ - ռուսական ռազմավարական գործընկերությունը եւ երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը:

Հանդիպման վերջում Ազգային ժողովի փոխխոսնակը Պետդումայի նախագահին նվիրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի “Памятники армянской культуры в зоне Нагорного Карабаха” գիրքը:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը Սանկտ Պետերբուրգում դիտորդական առաքելություն է իրանակացնելու վաղը Ռուսաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG