Մատչելիության հղումներ

Համանախագահները հանդիպել են Հայաստանի նախագահի հետ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին երեկ ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ այդ գործընթացի հետագա քայլերը:

Նույն օրը ավելի վաղ միջնորդներին ընդունել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG