Մատչելիության հղումներ

Առաջիկա կիրակի օրը կայանալիք Ռուսաստանի նախագահի ընտրության օրը Գյումրիում կգործեն 5 ընտրատեղամասեր:

Դրանցից երեքը կբացվեց ռուսաստանյան 102-րդ ռազմակայանում, մեկը` սահմանապահ ջոկատում եւ մեկը` Գյումրիում ՌԴ հյուպատոսարանում:

Զինվորականները կքվեարկեն զորամասերում, իսկ հյուպատոսարանում` Շիրակի ու Լոռու մարզերում բնակվող ՌԴ քաղաքացիները:

Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոս Վասիլի Կոշմարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ հյուպատոսարանում հաշվառված են ավելի քան 4 հազար ընտրելու իրավունք ունեցող ՌԴ քաղաքացիներ:

«Ակնկալում ենք, որ կմասնակցությունն ավելի կլինի, քան Պետդումայի ընտրություններին: Անցած տարի Պետդումայի ընտրություններին մասնակցեցին 556 ընտրողներ», - նշեց հյուպատոսը:

Լոռու մարզից ընտրողներին Գյումրի տեղափոխելու համար հյուպատոսարանը տրանսպորտային միջոց է տրամադրելու:

«Ընտրողներ ունենք բոլոր քաղաքներից` Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր… Մարդիկ կգան», - հույս հայտնեց Կոշմարը:

Գյումրիի ընտրական տեղամասերում սպասում են նաեւ Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիների. - «Մոտավորապես 20-25 մարդ ենք սպասում: Մեզ նախապես կհայտնեն»:

Ուշագրավ է, որ, ըստ հյուպատոսի, եթե ընտրողը չունի ամրակցման վկայական, բայց ունի ՌԴ քաղաքացիությունը հաստատող անձնագիր, բանավոր հայտարարությունն էլ բավարար է քվեարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG