Մատչելիության հղումներ

Նախարարը պատմական է համարում 20 տարի առաջ Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ-ին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Հայաստանի` ՄԱԿ-ի անդամակցության քսանամյակի կապացությամբ, որում մասնավորապես, պատմական է համարել այս օրը:

«Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել ՄԱԿ-ի նպատակների իրականացմանը՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը, խաղաղ միջոցներով եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա վեճերի կարգավորմանը, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցությանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը», - ասված է նախարարի հայտարարությունում:

Հայաստանի արտգործնախարարը նաեւ հավաստիացնում է, որ «Հայաստանը շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի գործունեությանը` միջազգային հանրության համատեղ ուժերով նպաստելով մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ու խնդիրների լուծմանը, մարդկության համար առավել խաղաղ, անվտանգ, ապահով եւ արժանապատիվ ապագայի կերտմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG