Մատչելիության հղումներ

Ալիեւը պաշտոնանկ արեց Գուբայի շրջանի ղեկավարին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր աշխատանքից ազատել է Գուբայի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովին։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը։

Երեկ Գուբա քաղաքում Հաբիբովի անհապաղ հրաժարականի պահանջով ցույցը վերաճել էր անկարգությունների եւ բախումների, որոնց հետեւանքով, պաշտոնական տվյալներով, չորս մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։

Ցուցարարների վրդովմունքի պատճառը օրերս YouTube-ում տեղադրված տեսանյութն էր, որտեղ Հաբիբովը քննադատում է քաղաքի բնակիչներին` նրանց մեղադրելով իրենց հողը, ընտանիքն ու հայրենիքը 30 մանաթով վաճառելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG