Մատչելիության հղումներ

Ադրբեջանական քաղաքում իրավիճակը համեմատաբար հանդարտվել է


Ադրբեջանի հյուսիսարեւելյան Գուբա քաղաքում իրադրությունը համեմատաբար հանդարտվել է, երբ անվտանգության ուժերը քաղաքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան ցրելու նպատակով արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են օգտագործել։

Պաշտոնական տվյալներով` ադրբեջանական այս քաղաքում երեկ տեղի ունեցած անկարգությունների եւ բախումների հետեւանքով չորս մարդ, որոնցից երեքը` ոստիկաններ, վնասվածքներ են ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG