Մատչելիության հղումներ

logo-print

ԿԸՀ- ն քննարկեց պետական միջոցների հաշվին քարոզչությանն առնչվող դիմումները


Հայաստան -- ԿԸՀ-ի շենքը Երեւանում, արխիվ

Հայաստան -- ԿԸՀ-ի շենքը Երեւանում, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկեց դիմումներն առ այն, որ քարոզարշավի ժամկետներից դուրս պաշտոնատար անձինք պետական միջոցների հաշվին մեկնում են մարզեր եւ քարոզչություն իրականացնում:

Դիմումները ԿԸՀ-ին էր ներկայացրել «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով, Ռուբեն Թորոսյանի խոսքով, այս մասով մի քանի անգամ խախտել է օրենքը:

«Վարչապետը օգտագործել է պետական միջոցները` հօգուտ կուսակցական շահի, դա ակնհայտ է», - ԿԸՀ-ի քննարկման ժամանակ հայտարարեց Ռուբեն Թորոսյանը: - «Նախարարներ` խոստումներ են տալիս, ասում են այս հարցերը կլուծենք (ջրի, պարարտանյութի): Հարկատուների հաշվին խոստումներ են տրվում»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, որեւէ խախտում չգտավ Ռուբեն Թորոսյանի ներկայացրած եւ ոչ մի դրվագում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ դիմում ներկայացրած քաղաքացու որեւէ իրավունք չի խախտվել եւ հանձնաժողովի բոլոր անդամները Թորոսյանի բոլոր դիմումները մերժելուն կողմ քվեարկեցին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG