Մատչելիության հղումներ

Նախագահը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել


Հայաստանի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:

Նիստում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի նախագիծը եւ Հայաստանում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը:

Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG