Մատչելիության հղումներ

Շարմազանովը` դիտորդ Սանկտ Պետերբուրգում, Մելիքյանը` Մոսկվայում


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վաղը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ որպես Հայաստանի խորհրդարանի` ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) դիտորդական խմբի կազմում ընդգրկված ներկայացուցիչ կմասնակցի մարտի 4-ին կայանալիք Ռուսաստանի նախագահի ընտրություններին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` մարտի 3-ին ծրագրված է Շարմազանովի հանդիպումը Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական խմբի կազմում ընդգրկված է նաեւ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով դիտորդական առաքելություն կիրականացնի Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG